Բաքվում անցկացված «Եվրատեսիլ-2012»երգի մրցույթում հաղթել է շվեդ երգչուհի Լորինը՝ հավաքելով 372 միավոր։ Առավելագույն 12 միավոր է նրան տվել 18 երկիր։ Լորինին իր «Euphoria» երգով չբավականացրեց ընդամենը 15 միավոր, որպեսզի հավասարվեր ռեկորդակիր Ալեքսանդր Ռիբակին, ով 2009-ին Մոսկվայում անցկացված եվրոպական երգի մրցույթում հավաքել էր 387 միավոր։ Մրցույթում ռուս տատիկները գրավեցին երկրորդ տեղը։
Թել Ավիվում պայթյուններ են որոտացել Իրանի կողմից հրթիռների հերթական արձակումից և օդային տագնապից հետո։ Ինչպես այսօր տեղեկացրել է «РИА Новости»-ին, հրթիռակոծությունների մասին ազդարարման Իսրայելի համակարգի տվյալներով՝ տագնապի ազդանշանն ակտիվացվել է Իսրայելի տարածքի զգալի մասում: Թիրախներին հրթիռների հարվածի կամ տուժածների մասին տվյալներ դեռ չկային...